Նվարդ Թումանյանի հուշերից․․․

Պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:


Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***

Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

* * * * * *

Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:

* * * * * *

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

Exercises

1. Լրացրու նախադասությունները ճիշտ ձևով (Past Simple)

  1. Yesterday I went (go) to school early.
  2. She ate (eat) an apple in the morning.
  3. We played (play) football after school.
  4. He saw (see) a beautiful bird.
  5. They visited (visit) their grandparents last weekend.

2. Դարձրու նախադասությունները ժխտական (negative)

Օրինակ՝
I played → I did not play

  1. She watched TV. → She didn’t watch TV.
  2. They went to the park. → They didn’t go to the park.
  3. He cleaned his room. → He didn’t clean his room.
  4. We ate pizza. → We didn’t eat pizza.

3. Դարձրու հարցական (questions)

Օրինակ՝
You played → Did you play?

  1. She visited her friend. → Did she visit her friend?
  2. They watched a movie. → Did they wach a monie?
  3. He went to school. → Did he go to school?
  4. You did your homework. → Did you do your homework?

4. Թարգմանիր անգլերեն

  1. Ես երեկ խաղացի ֆուտբոլ։ – I played soccer yesterday.
  2. Նա գնաց դպրոց։ – She went to school.
  3. Մենք կերանք պաղպաղակ։ – We ate ice cream.
  4. Նրանք դիտեցին ֆիլմ։ – They watched a movie.

5. Գտիր սխալը և ուղղիր

  1. She goed to school. → She went to school.
  2. I eated an apple. → I ate an apple.
  3. They did not went home. → They did not go home.
  4. He maked a cake. → He made a cake.

6. Ընտրիր ճիշտ տարբերակը

  1. Yesterday we went to the zoo.
    a) go
    b) went
    c) goed
  2. She did her homework last night.
    a) did
    b) do
    c) done
  3. They watched a movie on Sunday.
    a) watch
    b) watched
    c) watches
  4. I saw my friend at the park.
    a) see
    b) saw
    c) seen

7. Լրացրու բաց թողնված բառերը (օգտագործելով did / didn’t / verb)

  1. Did you go to school yesterday?
  2. I did not understand the lesson.
  3. We didn’t play (play) basketball after class.
  4. She didn’t eat (not / eat) breakfast.
  5. Did they visit their teacher?

8. Կազմիր նախադասություններ (տրված բառերով)

  1. yesterday / I / to the park / go
    Yesterday I went to the park.
  2. last night / she / a book / read
    Last night she read a book.
  3. they / football / play / after school
    They played football after school.
  4. we / not / TV / watch
    We did not watch TV.

9. Միացրու նախադասությունների մասերը

  1. I went to the shop
  2. She was tired
  3. They played outside
  4. We stayed at home

a) because it rained
b) and bought some bread
c) so she went to bed early
d) and had fun

10. Լրացրու ճիշտ ձևով (ուշադրություն՝ կանոնավոր vs անկանոն)

  1. He took (take) my book yesterday.
  2. We cleaned (clean) the classroom.
  3. She made (make) a cake.
  4. I walked (walk) to school.
  5. They had (have) a great time.

Թեմա՝ Կոտորակներ

  1. Գտիր  2400  թվի  5/6 մասը։
    2400 : 6 x 5 = 400 x 5 = 2000
  2. Գտիր  120  թվի  8/20  մասը։
    120 : 20 x 8 = 6 x 8 = 48
  3. Գտիր  1800  թվի  5/18  մասը։
    1800 : 18 x 5 = 100 x 5 = 500
  4. Գտիր  1600  թվի  3/8  մասը։
    1600 : 8 x 3 = 200 x 3 = 600
  5. Քանի՞  դեցիմետր  է  2/10 մետրը։
    10 : 10 x 2 = 1 x 2 = 2
  6. Քանի՞ մետր  է  3/4 կմ-ը։
    1000 : 4 x 3 = 250 x 3 = 750
  7. Քանի՞ սանտիմետր է  3/5 մետրը։
    100 : 5 x 3 = 25 x 3 = 75
  8. Քանի՞ րոպե  է  3/10 ժամը։
    60 : 10 x 3 = 6 x 3 = 18
  9. Քանի՞  ժամ  է  7/8 օրը։
    24 : 8 x 7 = 3 x 7 = 21
  10. Քանի՞ մետր  է  5/20  կիլոմետրը։
    1000 : 20 x 5 = 200 x 5 = 1000
  11. Քանի՞ սանտիմետր է 7/25 մետրը։
    100 : 25 x 7 = 4 x 7 = 28
  12. Արտահայտիր 4/6 ժամը  րոպեներով։
    60 ։ 6 x 4 = 10 x 4 = 40
  13. Գտիր թվի նշված մասը.

    350-ի   2/7 մասը
    350 : 7 x 2 = 50 x 2 = 100
    1400-ի  8/7 մասը
    1400 : 7 x 8 = 200 x 8 = 1600
    2800-ի  3/4 մասը
    2800 : 4 x 3 = 700 x 3 = 2100
    2500-ի  6/5 մասը:
    2500 : 5 x 6 = 500 x 6 = 3000

14.Արտահայտիր նշված միավորներով.

(1/5)ժ= 12ր
60 : 5 x 1 = 12 x 1 = 12
(1/5)կմ = 200մ
1000 : 5 x 1 = 200 x 1 = 200
(1/8) օր = 3ժ
24 : 8 x 1 = 3 x 1 = 3
(1/6) տարի = 2ամիս
12 : 6 x 1 = 2 x 1 = 2
(1/20) ց = 5կգ
100 : 20 x 1 = 5 x 1 = 5
(1/50)  մ = սմ:
100 : 50 x 1 = 2 x 1 = 2

15.Արտահայտիր նշված միավորներով.
(3/5)ժ= 36ր
60 : 5 x 3 = 12 x 3 = 36
(4/5)կմ = 800մ
1000 : 5 x 4 = 200 x 4 = 800
(3/8) օր = 9ժ
24 : 8 x 3 = 3 x 3 = 9
(5/6) տարի = 10ամիս
12 : 6 x 5 = 2 x 5 = 10
(3/20) ց = 15կգ
100 : 20 x 3 = 5 x 3 = 15
(4/50)  մ = 8սմ:
100 : 50 x 4 = 2 x 4 = 8

16․ Տուփում կար 100 միատեսակ մատիտ։  Տուփից հանեցին  դրանց 3/10 մասը։  Քանի՞  մատիտ  մնաց տուփում։
100 : 10 x 3 = 10 x 3 = 30

17․ Կրճատեք կոտորակները.

  • 10/30 = 1/3
  • 35/45 = 7/9
  • 18/36 = 1/2
  • 45/55 = 9/11
  • 27/36 = 3/4
  • 16/24 = 2/3

Տեքստային խնդիրներ

1․Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։
Սպիտակ կակաչներ – մի մաս
Դեղին կակաչներ – երկու մաս
1 + 2 = 3
33 : 3 = 11

2․Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։
4 + 1 = 5
25 : 5 = 5

3․Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրիկից  5  անգամ շատ գումար ուներ։
5 + 1 = 6
3000 : 6 = 500
500 x 5 = 2500

4․Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։
2400 – 400 = 2000
2000 : 2 = 1000
1000 + 400 = 1400
1400 + 1000 = 2400
Աշոտ – 1400
Աշոտի եղբայր – 1000

5․Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։
8 + 6 = 14
14 + 1 = 15

6․Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։
11 + 6 = 17
17 + 1 = 18

7․ Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
12 + 1 = 13

8․ Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։ Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։
1800 : 9 x 2 = 200 x 2 = 400

9․Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
3 x 5 = 15
15 + 5 = 20
20 : 2 = 10

10․Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։

10 x 3 = 30
10 + 30 = 40
40 : 2 = 20

Пакет дополнительных заданий для

  1. Приведите пример материнской любви и поддержки, которую вам оказала ваша мать. Чему она вас научила? Почему мамин совет оказался самым важным? Случай, когда мама помогла вам стать сильнее. (8-10 предложений)
    Моя мама всегда поддерживает меня. Однажды у меня не получилось задание, и я расстроилась. Мама сказала, что нельзя сдаваться. Она помогла мне разобраться в ошибках. Мы вместе повторили тему. После этого я стала увереннее. В следующий раз я сделала задание лучше. Благодаря маме я поняла, что нужно верить в себя.

2. Вставьте, где нужно, пропущенные буквы.

Наступила ранняя весна. Весеннее солнышко согрело землю. Зимнее белое одеяло растаяло, и земля надела своё весеннее платье. Из-под снега выглянул подснежник. Перелётные птицы прилетели из тёплых стран. Мальчики повесили на деревья скворечники. Девочка подарила маме подарок.

3. К данным словам подберите соответствующие прилагательные.
Какой? – солнечный день, яркий свет, высокий дом, красивый стих.
Какая? – белая бумага, тонкая кисть, длинная дорога, сильная любовь.
Какое? – широкое поле, высокое дерево, заветное желание.
Какие? – свежие хлебцы, китайские иероглифы, большие мечты.

4. Подберите антонимы к данным словам.
Дружный, бледный, уставший, кривой, зажечь, поздно, весело, лучше, отнести, подняться.
Дружный – враждебный
Бледный – румяный
Уставший – бодрый
Кривой – прямой
Зажечь – потушить
Поздно – рано
Весело – грустно
Лучше – хуже
Отнести – принести
Подняться – опуститься

Մթնոլորտի կազմն և կառուցվածքը

Մթնոլորտի կազմը:  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը  մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև  3000 կմ բարձրությանը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում  1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:
Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ  և  ար­տաքին ոլորտ:
Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
Վերնոլորտը  տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:
Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը  կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:
Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանը հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդը  անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:
Մերձբևեռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթը լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:

Հարցեր և  առաջադրանքներ

1․ Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված։
Մթնոլորտը Երկիրը շրջապատող օդային թաղանթն է։ Այն հիմնականում կազմված է ազոտից և թթվածնից, ինչպես նաև փոքր քանակությամբ ածխաթթու գազից, օզոնից, արգոնից և այլ գազերից։

2․ Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից։
Օդը չի հեռանում Երկրից, որովհետև Երկրի ձգողական ուժը պահում է մթնոլորտը նրա շուրջը։

3․ Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը։
Մթնոլորտի վերին սահմանը հասնում է մոտ 3000 կմ բարձրության։

4․ Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում։
Մթնոլորտում առանձնացնում են երեք հիմնական շերտ՝ ներքնոլորտ, վերնոլորտ և արտաքին ոլորտ։

5․ Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը։
Քանի որ այստեղ է կենտրոնացած մթնոլորտի հիմնական մասը և այստեղ են առաջանում եղանակային երևույթները՝ ամպեր, անձրև, ձյուն, կարկուտ և կայծակ։

6․ Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը։
Օզոնի շերտը կլանում է Արեգակից եկող վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթները և պաշտպանում է կյանքը Երկրի վրա։

Ինքնաստուգում

1. Ո՞ր շարքում են բառերն այբբենական կարգով դասավորված, ընտրի՛ր ճիշտ պատասխանը: 1 միավոր

աղավնի, դեղձանիկ, ճնճղուկ, կաչաղակ

ագռավ, ադամանդ, ազնվամորի, ականջօղ

ալյուր, անկյուն, ազատություն, ամառ

2․ Ո՞ր շարքի բոլոր բառերի հնչյուններն ու տառերը քանակով  հավասար են իրար․ 1 միավոր 

բարև, տերև, անկյուն

սեղան, սավան, սրբիչ

սեր, հանգիստ, խորանարդ

3․ Քանի՞ տառ ու քանի՞ հնչյուն ունի անորակ բառը․ 1 միավոր

6 տառ, 6 հնչյուն

6 տառ, 7 հնչյուն

5 տառ, 7 հնչյուն

4․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ․ 1 միավոր

նուր-, ճամ-որդ, դար-աս

սր-ել, եր-ներանգ, եր-եք

աղ-անոց, եղ-այր, եր-եմն

5 Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ․ 1 միավոր

թար-մանիչ, անկար-, մար-

հա-ուստ, եր-արան, զոր-

սայթա-ել, օ-տակար, օ-նություն

6․ Ո՞ր բառն է սխալ գրված․ 1 միավոր

Գյումրեցի

քաղաքացի

իջևանցի

7. Ո՞ր շարքի բոլոր բառերի սկզբում է գրվում ո տառը: 1 միավոր

…րոր, …ծել, …դաչու

…սկոր, …հմակ, …րոնել

…րրան, …րհնել, …ղջույն

…տանավոր, …րդյակ, …թյակ

8․ Ո՞ր բառն է ածանցավոր․ 1 միավոր

կարմիր

արկղ

դժբախտ

9․  Հետևյալ բառերը՝ արձակուրդ, գնորդ, արկածախնդիր, թղթադրամ, բաժանիր բաղադրիչների։ 1 միավոր
Արկածախնդիր = արկած + ա + խնդիր (բարդ բառ)
Գնորդ = գին + որդ (ածանցավոր)
Արձակուրդ = արձակել + ուրդ (ածանցավոր)
Թղթադրամ = թուղթ + ա + դրամ (բարդ բառ)

10․ Ո՞ր բառերն են սխալ գրված, դուրս գրիր՝  խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, ճամբա,  մարգարիտ, պարգև, արգա,  թարգմանություն, մարգարե,  արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի,  կարդալ, երդում, արդնանալ, արդյունք։ 1 միավոր

Արգա – արքա
Զվարդ – զվարթ
Արդնանալ – արթնանալ
Ճամբա – ճամփա

Ես հավաքել եմ ՝ 10/10

Reflexive Pronouns & Each Other

Test 1

Name: Mila

Part 1 – Choose the correct answer (Ընտրիր ճիշտ տարբերակը)

  1. I made this cake myself.
    a) myself
    b) himself
    c) themselves
  2. She looked at herself in the mirror.
    a) herself
    b) myself
    c) ourselves
  3. The boys introduced themselves to the new teacher.
    a) himself
    b) themselves
    c) ourselves
  4. We enjoyed ourselves at the party.
    a) ourselves
    b) herself
    c) itself
  5. The dog hurt itself while running.
    a) itself
    b) himself
    c) themselves

Part 2 – Fill in the blanks (Լրացրու բաց թողած տեղերը)

Write the correct reflexive pronoun.

  1. I cleaned my room by myself.
  2. She prepared the dinner by herself.
  3. The children introduced themselves to the guests.
  4. We fixed the computer by ourselves.
  5. He taught himselves to play the guitar.

Part 3 – Each other or reflexive pronoun

Գրիր each other կամ ճիշտ reflexive pronoun։

  1. The students help each other with homework.
  2. I did the homework by myself.
  3. The friends always support each other.
  4. She looked at herself in the mirror.
  5. The players congratulated each other after the game.

Part 4 – Correct the mistake (Ուղղիր սխալը)

  1. She hurt himself – herself.
  2. We enjoyed themselves – ourselves at the party.
  3. I looked at herself – myself in the mirror.
  4. The boys cleaned herself – themselves.
  5. He introduced myself – himself.

Part 5 – Translate into English (Թարգմանիր)

  1. Ես ինքս եմ արել իմ տնային աշխատանքը։ – I did the homework myself.
  2. Նրանք ներկայացրին իրենց։ – They introduced themselves.
  3. Մենք օգնում ենք միմյանց։ – We help each other.
  4. Նա իրեն տեսավ հայելու մեջ։ – She saw herself in the mirror.
  5. Երեխաները խաղում են միմյանց հետ։ – The children play whit each other.

Test 2

Name: Mila

Part 1 – Choose the correct answer

  1. I repaired the bike myself without help.
    a) myself
    b) himself
    c) themselves
  2. The girls looked at herself in the mirror.
    a) herself
    b) themselves
    c) ourselves
  3. My brother and I always help each other with homework.
    a) ourselves
    b) each other
    c) himself
  4. The dog hurt itself while jumping over the fence.
    a) himself
    b) itself
    c) themselves
  5. The students introduced themselves to the new teacher.
    a) themselves
    b) ourselves
    c) herself
  6. She made the cake herself.
    a) herself
    b) myself
    c) itself
  7. We congratulated each other after finishing the project.
    a) ourselves
    b) each other
    c) himself
  8. The boys prepared the project by themselves.
    a) themselves
    b) himself
    c) ourselves

Part 2 – Fill in the blanks

Գրիր ճիշտ reflexive pronoun կամ each other։

  1. The children looked at themselves in the mirror and laughed.
  2. We helped each other during the group work.
  3. She taught herself how to draw.
  4. My sister and I always understand each other.
  5. He blamed himself for the mistake.
  6. They congratulated each other after the match.
  7. I introduced myself to the new students.
  8. The players pushed each other while running.

Part 3 – Rewrite the sentences

Փոխիր նախադասությունը՝ օգտագործելով reflexive pronoun։

Example

Mother helped me. → I helped myself.

  1. The teacher asked the students to introduce them.
    → The students introduced themselves.
  2. My mother didn’t help me with the homework.
    → I did the homework myself.
  3. Nobody helped the boys with the project.
    → The boys did the project themselves.
  4. Anna bought a present for Anna.
    → Anna bought a present for herself.
  5. We finished the work without help.
    → We finished the work ourselves.

Part 4 – Find and correct the mistakes

  1. She looked at himself – herself in the mirror.
  2. We helped ourselves – each other with homework. (when speaking about helping friends)
  3. They introduced himself – themselves to the class.
  4. I enjoyed themselves – myself at the party.
  5. My brother and I hurt himself – each other while playing.

Part 5 – Translate into English

  1. Ես ինքս եմ պատրաստել այս թեստը։ – I made this test myself.
  2. Նրանք ներկայացրին իրենց նոր ուսուցչին։ – They introduced themselves to the new teacher.
  3. Մենք միշտ օգնում ենք միմյանց։ – We always help each other.
  4. Նա իրեն տեսավ հայելու մեջ և ժպտաց։ – She saw herself in the mirror and smiled.
  5. Երեխաները հրեցին միմյանց խաղի ժամանակ — Kids pushed each other during the game.
  6. Մենք ինքներս ավարտեցինք աշխատանքը — We finished the work ourselves.
  7. Նրանք շնորհավորեցին միմյանց խաղից հետո — They congratulated each other after the game.
  8. Նա իրեն վնասեց վազելիս — He hurt himself while running.

Корейская сказка

Материнская любовь (адаптированный текст)

Давным-давно в одной деревне возле города Кэсон жила бедная семья.

Отец работал в поле, а мать пекла рисовые хлебцы и продавала их.

Жили они небогато, но дружно.

У них был любимый сын по имени Хан Сек Бон.

Однажды отец тяжело заболел. Перед смертью он сказал жене:

— Я хочу, чтобы наш сын стал ученым и уважаемым человеком.

Мать пообещала выполнить его желание.

Когда мальчику исполнилось семь лет, она отправила его учиться в город Кэсон.

Она сказала:

— Ты будешь учиться десять лет. Изучишь много знаков, стихов и книг. Потом сдашь экзамен и станешь ученым.

Сын уехал, а мать осталась одна. Она продолжала печь хлебцы и продавать их.

Каждый день она думала о сыне и ждала, когда он вернется.

Однажды вечером кто-то постучал в дверь.

Женщина открыла и увидела своего сына.

Он был очень уставший и голодный.

Мать хотела обнять его, но сначала спросила:

— Почему ты вернулся раньше времени? Ты уже все выучил?

Сын ответил:

— Да, я выучил всё, что нужно. Поэтому вернулся.

Тогда мать сказала:

— Возьми бумагу, кисть и тушь. Напиши десять иероглифов.

Когда мальчик приготовился писать, мать погасила свет.

— Пиши в темноте, — сказала она. — А я буду печь хлебцы.

Через некоторое время она зажгла свет.

Мальчик показал свою работу. В темноте знаки получились кривые и некрасивые.

Мать сказала:

— Посмотри на мои хлебцы. Они ровные и красивые, хотя я пекла их в темноте.

А у тебя работа плохая. Возвращайся учиться и приходи тогда, когда научишься делать всё хорошо.

Она дала сыну хлебцы в дорогу и отправила его обратно.

Мальчик шел и плакал. Ему казалось, что мать его больше не любит.

Но потом он посмотрел на хлебцы и подумал:

«Мама смогла хорошо сделать свою работу даже в темноте. А я не смог».

И он решил учиться еще лучше.

Прошло несколько лет.

Однажды в дверь снова постучали.

Мать открыла дверь и увидела сына.

Он взял бумагу, кисть и тушь, сам погасил свет и начал писать.

Через несколько минут всё было готово.

Мать зажгла свет и увидела: все знаки ровные и красивые.

Тогда она обняла сына и сказала:

— Как долго я ждала тебя!

Со временем Хан Сек Бон стал известным ученым.

Когда его спрашивали, как он добился успеха, он отвечал:

— Меня научила моя мать. Она научила меня работать честно и стараться изо всех сил.

  • Кто, по вашему мнению, главный герой сказки?
    На мой взгляд, главным героем сказки был Хан Сон Бон.
  • Какие качества характера можно заметить у матери?
    Мать была доброй и хотела, чтобы её сын стал хорошим и важным человеком.
  • Почему мать поступила так строго с сыном?
    Потому что мать хотела убедиться, что сын всему научился.
  • Какой урок понял Хан Сек Бон?
    Хан Сон Бон понял, что должен так хорошо знать свою работу, чтобы писать даже без света.
  • Чему учит эта сказка?
    Что он всегда должен учиться и слушать старших, потому что они всё делают для нас.
  • Как вы думаете, любила ли мать своего сына?
    Да, мать любила своего сына и желала ему только лучшего.
  • Как изменилась жизнь героя в конце сказки?
    Герой стал учёным, и когда его спросили, как он так хорошо учился, он ответил, что ему помогала мать.

Եղ․ Չարենց

Անգի՛ր սովորիր Եղ․ Չարենցի «Ինչ որ լավ է․․․» բանաստեղծությունը․

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Կրկնի՛ր Ե․ Չարենցի այս բանաստեղծությունները՝

1․ Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց: 

2․»Հայրենիքում»

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․